Մեծ հրդեհ Կրասնոյարսկում. շուրջ 100 փրկարար մարում է պահեստի կրակը

Նախնական տվյալներով՝ Կրասնոյարսկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
2,5 հազար քմ մակերեսով հրդեհ է բռնկվել Կրասնոյարսկի պահեստներից մեկում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Քաղաք Կրասնոյարսկ, Սվերդլովսկայա փողոց, տուն 6 ա հասցեում գտնվող պահեստի շենքում բռնկված հրդեհի մասին հաղորդում է ստացվել Մոսկվայի ժամանակով ժամը 07։22-ին։ Նախնական տվյալներով՝ հրդեհը տարածվել է 2,5 հազար քմ-ի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ի մարզային ծառայությունը հայտնում է, որ հրդեհի մարմանը ներգրավված փրկարարների թիվը 100-ի է հասել, տեխնիկայինը՝ 35-ի։
Նախնական տվյալներով՝ Կրասնոյարսկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան, շենքից տարհանվել է 10 մարդ։