Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում. կան զոհեր ու տուժածներ

Հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի 5-րդ հարկում, տարհանվել է մոտ 200 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Մոսկվայի կենտրոնում՝ «MKM» հյուրանոցում փետրվարի 21-ի երեկոյան հրդեհ է բռնկվել, կան զոհեր ու տուժածներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 21.20-ին։
Հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի 5-րդ հարկում, տարհանվել է մոտ 200 մարդ։
Մահացել են 6, վնասվածքներ են ստացել 9 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից մի կին ևս մահացել է։