«Հենց հիմա մեր պատմական սահմաններին մարտ է ընթանում մեր ժողովրդի համար։ Այն վարում են նման խիզախ մարտիկները, որոնք կանգնած են այստեղ՝ մեր կողքին», - ասել է Պուտինը ելույթի ժամանակ։
ՌԴ նախագահը նաև շնորհավորել է հավաքվածներին Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ: Պուտինը նշել է, որ ամբողջ երկիրն աջակցում է զինվորականներին.
«Բոլորը` ամբողջ մեր ժողովուրդն այսօր Հայրենիքի պաշտպան է»,–ասել է նա։
Երկրի ղեկավարը թվարկել է նրանց, ովքեր աջակցում են զինծառայողներին` ավելացնելով, որ նրանք նույնպես հայրենիքի պաշտպաններն են՝ բուժաշխատողներ, պաշտպանական ձեռնարկությունների, տրանսպորտի ոլորտի աշխատողները, ինչպես նաև նրանք, ովքեր եկել են հանրահավաք-համերգին՝ ի աջակցություն մարտիկների, ու երեխաները, որոնք նամակներ են գրում մարտիկներին:
Վերջում հնչել է Ռուսաստանի հիմնը։
«Փառք հայրենիքի պաշտպաններին» համերգին ելույթ են ունեցել ռուս հանրաճանաչ կատարողներ, հնչել են նախորդ տարիների հայրենասիրական և ռազմական երգեր։ Վիկտոր Ցոյի «Группа крови» կոմպոզիցիան հանդիսատեսը երգել է Կորմուխինայի, Սկլյարի, Խառատյանի և Դյուժևի հետ։