ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի և վերջինիս փոխկապակցված անձանց գույքերը, տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարանին։
Դատախազությունը, մասնավորապես, պահանջում է բռնագանձել 4 անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար դրամ։
Միաժամանակ, բռնագանձման ենթակա է նաև 17 մլն 771 000 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ինչպես նաև 107 մլն դրամ և 140 000 դոլար ներդրված ավանդն ու 27 մլն 435 000 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։