2023 թ. հունվարին աշխատատեղերի թիվը գերազանցել է 670 հազարը. ՊԵԿ

ՊԵԿ
Հունվարին արձանագրված թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 677 916 է։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 46 427-ով կամ 7.4%-ով:
«Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 43.2 մլն գործարք` 775.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.8 մլն գործարքով կամ 9.7%-ով, իսկ արժեքային` 199.9 մլրդ ՀՀ դրամով կամ 34.8%-ով: