Սահմանված կարգի խախտմամբ փորձել են ՀՀ ներկրել 48,5 կգ ոսկյա ձուլակտորներ

Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության մեղադրանքով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՌԴ-ից ՀՀ 48,5 կգ ոսկյա ձուլակտորների ապօրինի տեղափոխման 3 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Ձուլակտորների ընդհանուր արժեքն արժեքը կազմել է 1 միլիարդ ՀՀ դրամ:
ՊԵԿ–ը շեշտում է, որ ոսկու ձուլակտորները համարվում են ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքներ։
«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի իմաստով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն դրամը գերազանցող գումարը։
Նշված 3 դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով` ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության մեղադրանքով, կազմվել են մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ միասին տրամադրվել նախաքննական մարմնին:
Նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն:
Երևանում 2 մաքրուհիներ չբնակեցված տնից գտել և վերցրել են 12,5կգ ոսկյա ձուլակտորներ