ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ռուբեն Ռուբինյանը կարևորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին