ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասերի արտադրական գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
Կոտայքի մարզում հրուշակեղենի 2 արտադրամասերի գործունեություն է կասեցվել
© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
«Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել, առաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը»,–նշված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
Կոտայքի մարզում հրուշակեղենի 2 արտադրամասերի գործունեություն է կասեցվել
© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Հավելենք, որ ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):