Հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօրցերեկը, փետրվարի 23-ի երեկոյան, 24-ին առանձին շրջաններում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ մամուլի ծառայությունը։
«Այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ:
Փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մեծ պահքի շրջանը սկսվեց. ի՞նչ պետք է իմանան հավատացյալները