ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Անդրե Խաչատուրյանը զենքի մաքսանենգության համար 8 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խիմկիի դատարանի որոշմամբ` նա պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Խաչատուրյանը ԱՄՆ-ից Հայաստան մեկնելիս ձերբակալվել էր օդանավակայանի տարանցման գոտում, նրա մոտ «Glok-17» ատրճանակ և փամփուշտներ էին հայտնաբերել։ Ատրճանակը եղել էր ուղեբեռում բանալիով կողպվող պայուսակի մեջ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի մաքսանենգություն հոդվածով (ՌԴ ՔԿ 226 հոդվածի 1 մաս)։
Սկզբում նա մեղքը չէր ընդունել` պնդելով, որ նախկինում անվտանգություն ապահովող ընկերության աշխատակից է եղել և զենքի համար թույլտվություն է ստացել ԱՄՆ-ում։ Ավելի ուշ ընդունել էր մեղքը և զղջացել։ Դատախազն առաջարկել էր 9 տարվա ազատազրկման դատապարտել նրան։