Վահագն Խաչատուրյանը ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել ՀՀ առաքելություն ուղարկելու համար

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը ողջունել է եվրոպացի դիտորդների ժամանումը, որոնք հետևելու են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը նպատակ ունի որոշակի դեր խաղալ իրավիճակի դեէսկալացիայի, տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատման գործում։ Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրել է Twitter–ի իր էջում։
Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրյուսելին և ԵՄ անդամ երկրներին քաղաքացիական առաքելություն ուղարկելու համար։

«Ջերմորեն ողջունում եմ ԵՄ առաքելությունը, որը բաղկացած է 100 մարդուց, և նրանք վերահսկելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Ես շատ շնորհակալ եմ ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ համերաշխության համար»,- գրել է Խաչատուրյանը։

Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: