Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի ռազմական բաղադրիչի զարգացումը

ՌԴ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի հարուստ փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է մի շարք թեմաներ, այդ թվում «դրա ուժային ներուժի կատարելագործման» հարցերը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման և դրա ուժային ներուժի կատարելագործման արդիական հարցեր», -ասված է հաղորդագրության մեջ:
Շոյգուն շնորհավորել է Տասմագամբետովին պաշտոնում նշանակվելու առթիվ։ Նա հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմանը ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության ներսում:
Բելառուսի նախագահը հավանություն է տվել ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխություններին
Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին հանդիպման համար:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցյալ շաբաթ այցելել եմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Առաջին հերթին մենք ստորագրեցինք Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման միջոցառումների ծրագիրը նախորդ տարվա նոյեմբերի որոշումների վերաբերյալ»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունվարի 1-ից` երեք տարի ժամկետով։
ՀԱՊԿ-ը չի կարող մի կողմ քաշվել. Լուկաշենկոն ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության մասին