Կուրսկի մարզում բլինդաժում բռնկված հրդեհի հետևանքով 6 զինվորական է զոհվել. ՌԴ ՊՆ

Հետաքննությունն իրականացնում են իրավապահ մարմինները՝ Արևմտյան ռազմական օկրուգի հանձնաժողովի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Այսօր Կուրսկի մարզում վեց զինվորական է զոհվել այրվող նյութերի հետ վարվելու նորմերի կոպիտ խախտման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Այսօր` փետրվարի 20-ին, Կուրսկի մարզում տեղակայված Արևմտյան ռազմական օկրուգի ստորաբաժանման զինծառայողների կողմից այրվող նյութերի հետ վարվելիս անվտանգության պահանջների կոպիտ խախտման հետըանքով բլինդաժում դյուրավառ հեղուկի այրում է տեղի ունեցել։ Բլինդաժում տարածված հրդեհի հետևանքով վեց զինծառայող է զոհվել», - նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նշել է, որ հետաքննությունն իրականացնում են իրավապահ մարմինները և Արևմտյան ռազմական օկրուգի հանձնաժողովը:
Գեղարքունիքում հրդեհված կացարանի գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկի նկատմամբ