Հորդառատ անձրևներ Բրազիլիայում. մահացածների թվում 7 տարեկան աղջիկ կա

Վատ եղանակի պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց տները, անօթևան մնացած անձանց թիվը հատել է 300–ի սահմանը։
Sputnik
Բրազիլիայի հարավարևելյան Սան Պաուլու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 36 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Globo-ն՝ հղում անելով տեղի վարչակազմին:
Մահացածներից մեկը 7 տարեկան աղջիկ է. Ուբատուբայի մունիցիպալիտետում նրանց տան վրա 2 տոննա քաշով քար է ընկել: Եվս 35 մարդ էլ մահացել է Սան Սեբաստիան մունիցիպալիտետում:
Սան Սեբաստիանում փրկարարները փլատակներից դուրս են բերել մի ծննդկանի ու նորածնի, ինչպես նաև երկու տարեկան տղայի:
Վատ եղանակի պատճառով 228 մարդ ստիպված լքել են իրենց տները։ Եվս 338 տեղացի անօթևան են մնացել։ Սան Սեբաստիանի ղեկավար Ֆելիպե Աուգուստոյի խոսքով՝ մունիցիպալիտետում 50 տուն է փլուզվել։
Սան Պաուլուում տեղատարափ անձրևները սկսվել են փետրվարի 18-ի երեկոյան։