ԵՄ քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում

ԵՄ դիտորների ավտոմեքենաներ
Առաքելությունը պետք է նպաստի Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում։
«Եվրամիությունն այսօր գործարկում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,-ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրությունում։
Փաշինյանը պարզաբանեց` ինչու Հայաստանում կտեղակայվի ԵՄ և ոչ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար