ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սոթք և Կուտական

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սոթք և Կուտական
Փաստահավաք խումբը Սոթք և Կուտական է գնացել՝ տեղում դիտարկելու կրած վնասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիանա Օբերգը երեկ այցելել են Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը` նշելով, որ նրանց ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մինչ այդ մարզպետը նրանց է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։
Փաստահավաք խումբը Սոթք և Կուտական է գնացել՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները։
ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ Գեղարքունիք են մեկնել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ Կիմմո Կիլյունենն ու Բորիանա Օբերգը Հայաստան են ժամանել փետրվարի 17-ին։ Նրանք այցելել են Ջերմուկ, Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։