Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսին. զոհեր ու վիրավորներ կան

Տուժածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մի շարք տներ ավերվել են։
Sputnik
Դամասկոսի վրա իսրայելական հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ զինվորական, 15 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ փետրվարի 19-ին, ժամը 00։22-ին, Իսրայելը օդային հարձակում է գործել գրավյալ Գոլանի բարձունքների կողմից՝ հրթիռային հարվածներ հասցնելով Դամասկոսի մի շարք վայրերին և դրա շրջակայքին` ներառյալ բնակելի թաղամասերը: Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են հրթիռների մեծ մասը։
«Նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ զինվորական, տուժել է 15 խաղաղ բնակիչ, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», - նշված է հաղորդագրության մեջ:
Մի շարք շենքեր ավերվել են, վնաս է հասցվել Դամասկոսի և դրա շրջակայքի որոշ շրջաններին։