Արոնյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին և դարձավ Chess Masters-ի միանձնյա առաջատարը

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
WR Chess Masters-ի հաղթողը կստանա 40 հազար եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայի Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։
ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ և հաղթանակ տարավ 31-րդ քայլում։
Այս պահին Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Աբդուսատորովը 1,5 միավորով երկրորդն է։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտության էր մատնել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմեի հետ։
WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։