ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Իսրայելի պատվիրակությանը խնդրել են լքել դահլիճը Եթովպիայում Աֆրիկյան միության երկրների գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին գրում են իսրայելական ԶԼՄ-ները:
Տարածված տեսանյությում երևում է, որ Իսրայելի ներկայացուցիչներին են մոտենում գագաթնաժողովի կազմակերպիչներն ու անվտանգության աշխատակիցը։ Մոտ մեկ րոպե զրուցելուց հետո իսրայելական պատվիրակության անդամները լքում են դահլիճը։
«Իսրայելը լուրջ է վերաբերվում տեղի ունեցած միջադեպին», — հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լիոր Հայաթը:
Նշենք, որ երկիրը 2021 թ.–ից դիտորդի կարգավիճակ ունի Աֆրիկյան միությունում, բայց մի քանի երկրներ, այդ թվում` Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան և Մավրիտանիան, դեմ են Թել Ավիվի նման կարգավիճակին։