ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել

Զինծառայողները շրջապատել են պայմանական հակառակորդի հենակետն ու «ոչնչացրել» կենդանի ուժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում ուսումնավարժանք են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ուսումնավարժանքի շրջանակներում նրանք կատարել են տեղանքի հետախուզություն և հատուկ պատրաստության պարապմունքների ժամանակ ոչնչացրել պայմանական հակառակորդի հենակետը։
Նախապես նշված երթուղով հատուկ նշանակության ստորաբաժանումը երթ է իրականացրել ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ` հատուկ ջոկատայիններն իրականացրել են պայմանական հակառակորդի դիրքերի, կենդանի ուժի և սպառազինության լուսանկարներ և վիդոներ։ Ի դեպ, տեղանքի հետախուզումն իրականացվել է բարձրլեռնային հատվածներում` ուժեղ քամու պայմաններում, ինչը բարդացրել է սարքերի կառավարումն ու վայրէջքը։
Զրահամեքենաների ծածկույթի տակ նրանք շրջապատել են պայմանական հակառակորդի հենակետն ու ոչնչացրել կենդանի ուժը «Կալաշնիկով ԱԿ-12» ինքնաձիգի, «Կալաշնիկով ПК» գնդացրի ու դիպուկահար հրացանների միջոցով։
Հատուկջոկատայինները նաև ամրապնդել են վտանգավոր առարկաների հայտնաբերման, ականազերծման հատուկ միջոցների կիրառման և հետախուզության, կապի և դիտարկման օպտիկաէլեկտրոնային միջոցների օգտագործման հմտությունները:
Հայաստանի երկնքում ՀՌՕ ՄիԳ-29-երի անձնակազմերը բարդ պիլոտաժի տարրեր են մշակել
Պարապմունքների հաջորդ փուլում ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրացնեն հրաձգության և խոչընդոտների հաղթահարման վարժանքներ։