Երևանի նոր կառուցվող շենքերից մեկի պահակակետում տղամարդու դի է հայտնաբերվել

Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անտառայինի նոր կառուցվող շենքերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Անտառայինի 134 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի պահակակետում տղամարդու դի կա»,–գրում է կայքը։

Ոստիկանները նշված պահակակետում` աթոռի վրա, հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյանի «Սիրիուս» գործարանի տարածքում
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրում բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների կապալառուն «ՀԱՅՍ» ՍՊԸ-ն է, տեխնիակական հսկողությունը դրված է «ՍԱՍՈՒՆ ԹՐԱՍՏ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողությունը` «ՍԱՓ» ՍՊԸ-ի վրա։