Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է վարժական հավաքից խուսափող քաղաքացի. նա կկալանավորվի

Քաղաքացին հետախուզվում էր 2022 թ. դեկտեմբերի 19-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվող քաղաքացու, նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ժորա Ա.–ի խափանման միջոցը կալանքն է:
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ՀՀ ԶՈւ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։
ՀՀ ՊՆ–ն նախատեսում է մարտին պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել
Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։
Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։