ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արգենտինայի Deportivo Armenio հայկական ֆուտբոլային ակումբը նոր մարզաշապիկներ է ներկայացրել հայկական այբուբենով։ Այս մասին հայտնում է Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia պարբերականը։
Արգենտինայի Deportivo Armenio հայկական ֆուտբոլային ակումբի ներկայացրած մարզաշապիկը
© Photo : Instagram / Club Deportivo Armenio
Մարզաշապիկների շնորհանդեսին ընդառաջ` թիմը Արգենտինայի հայ համայնքի և հայոց լեզվի ուսուցիչների մասին տեսանյութ էր թողարկել։
Ակումբի նախագահ Մարսելո Փափազյանն ասել է, որ ֆուտբոլիստներն ուզում են տարվա ընթացքում հայկական դպրոցներում հանդիպումներ անցկացնել համայնքի հետ կապերն ամրապնդելու համար։
Նա հավելել է, որ, բացի այդ, շատ կարևոր է, որ նոր մարզաշապիկները կկարողանան տեսնել հազարավոր հեռուստադիտողներ, ինչը հայկական մշակույթը ավելի ճանաչելի կդարձնի ոչ միայն արգենտինահայերի շրջանում։
«Մեր թիմն աշխարհում առաջինը կլինի, որի մարզահագուստի վրա պատկերված կլինի հայոց այբուբենի նման արվեստի գործ», – հայտարարել է Փափազյանը։
Հիշեցնենք, որ թիմը հանդես է գալիս Արգենտինայի առաջնության երրորդ` տարածաշրջանային լիգայում։