WR Chess Masters․ Լևոն Արոնյանը հաղթել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային. տեսանյութ

Մրցանակային ֆոնդը կազմում է 130 հազար եվրո, որից հաղթողը կստանա 40 հազար եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթանակով է սկսել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարը։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով մրցել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ և հաղթանակ տարել 50-րդ քայլում։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են նաև ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Անդրեյ Եսիպենկոն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, գերմանացի Վինսենտ Կեյմերը։
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը կազմում է 130 հազար եվրո։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։
Արոնյանը շարունակում է Tata Steel Chess–ում հանդես գալ առանց պարտության