Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով շուրջ 150 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի երկրաշարժի հետևանքները
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կոշտ պայքար են մղելու աղետի գոտում կողոպուտ և ավազակություն կատարողների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած վայրերում թալանով զբաղվելու կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է «Haberturk»-ը՝ հղում անելով արդարադատության նախարարությանը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ կոշտ պայքար են մղելու աղետի գոտում թալանով զբաղվողների դեմ։
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են հիմնականում Ղահրամանմարաշ, Մալաթիա, Օսմանիե նահանգներում։
Աղետի գոտում գողության, թալանի, խարդախության դեպքերի քննության ընթացքում ձերբակալվել է 152 մարդ, որից 83-ը կալանավորել է։
Կասկածյալների ընդհանուր թիվը 309 է։ Տասնյակ մարդիկ հետախուզվում են։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38 հազարի: