Մի քանի օր ձյուն չի գա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 21-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին հյուսիսարևմտյան է` 4-6 մ/վ արագությամբ: Փետրվարի 17-21-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 12-14 աստիճանով:
Երևան քաղաքում ևս փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 17–ի գիշերը եղել է 9-11 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին +1...+3 աստիճան։