ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակվել են: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով անցակետը մերթընդմերթ փակվում է։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար այն բացվել էր երեկ` փետրվարի 16–ին, կեսօրից հետո։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։