Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվել Խաչիկ Ղազարյանը

Խաչիկ Ղազարյան
Խաչիկ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվել Խաչիկ Ղազարյանը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանին հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակել երեք տարի ժամկետով»,– ասված է Խաչատուրյանի հրամանագրում։
Հիշեցնենք, որ Խաչիկ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը։
Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան, ստեղծվել է 2021թ ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով: