80 տարի առաջ խորհրդային ռազմական ալպինիստները Էլբրուսից նետեցին գերմանական բանակի դրոշները

Կովկասի համար մղվող ճակատամարտում խորհրդային բանակի հաջողությունների շնորհիվ գերմանական զորքերին չհաջողվեց ներխուժել Անդրկովկաս։
Sputnik
1943 թվականին ԽՍՀՄ դրոշները տեղադրվեցին Ռուսաստանի և Եվրոպայի ամենաբարձր լեռան`Էլբրուսի երկու գագաթներին։
1942 թվականին «Էդելվեյս» ջոկատի գերմանացի հրաձիգները գրավեցին Էլբրուսը` Եվրոպայի ամենաբարձր գագաթը։ 1943 թվականի հունվարին խորհրդային զորքերն ազատագրեցին Կաբարդինո–Բալկարիան և Էլբրուսի մերձակայքից վտարեցին գերմանացի զավթիչներին։ Էլբրուսի համար մարտ մղվեց բարձրլեռնային դժվար պայմաններում։
Եվրոպան չեղարկում է ԽՍՀՄ-ի հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում
1943 թվականի փետրվարին խորհրդային ռազմական ալպինիստները Էլբրուսից նետեցին վերմախտի «Էդելվեյս» լեռնահրաձգային 1-ին դիվիզիայի դրոշները։ Կովկասի պաշտպանների հուշարձանը տեղադրվեց լեռան լանջերին։
Ուղիղ 80 տարի անց` 2023 թվականի փետրվարին, Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի 10-րդ առանձին լեռնագրոհային բրիգադին շնորհեց «Էդելվեյս» անվանումը` դավաճանելով Կարմիր բանակի շարքերում ֆաշիզմի դեմ մարտնչած իր նախնիների հիշատակը։
80 տարի առաջ Ստալինգրադում գերի հանձնվեց ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը