ՌԴ խաղաղապահներն Արցախից Ռուսաստանի 47 քաղաքացիների են տեղափոխել Հայաստան

Տեղափոխված 47 ռուսների շրջանում 8 երեխա է եղել։
Sputnik
Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի 47 քաղաքացիների, տեղեկանում ենք խաղաղապահների տելեգրամյան ալիքից։
Ռուսաստանի 47 քաղաքացիների շրջանում 8 երեխա է եղել։
Հավելենք, որ ընդհանուր առմամբ` շուրջ 150 ՌԴ քաղաքացի են ռուս խաղաղապահները ԼՂ–ից դուրս բերել, որոնց մեջ 29 երեխա է եղել։
Ներկայում շարունակվում են քաղաքացիների դիմումների ընդունման աշխատանքները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։