Իսրայելական ընկերության ինքնաթիռը 16 տարվա ընթացքում 1–ին անգամ թռել է Թուրքիա

Օդանավը Ստամբուլ տեղափոխեց 165 ուղևորի, ինչպես նաև մարդասիրական օգնություն Թուրքիային` երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Իսրայելական ավիափոխադրող ընկերությունները վերսկսում են դեպի Թուրքիա ուղիղ չվերթերը։ 16 տարվա ընթացքում առաջին ուղևորատար ինքնաթիռն է այսօր Թել Ավիվից Ստամբուլ ուղարկել «Israir» ընկերությունը։ Այս մասին հայտնում է «Yedioth Ahronoth» թերթը։
Նշվում է, որ օդանավը Ստամբուլ է տեղափոխել 165 ուղևորի, ինչպես նաև մարդասիրական օգնություն, այդ թվում դեղորայք` Թուրքիայի երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Առաջիկա շաբաթների ընթացքում «Israir»–ին կմիանան նաև իսրայելական երկու այլ խոշոր ավիափոխադրողներ` «El Al»–ն ու «Arkia»–ն։
Առաջին փուլում խոսքը Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Ստամբուլ իրականացվող չվերթերի մասին է, սակայն արդեն առաջիկայում իսրայելական ընկերությունները նախատեսում են թռիչքներ իրականացնել նաև թուրքական մյուս քաղաքներ, նախևառաջ` Անթալիա։
Թուրքիայի նախագահը բանակցել է Իսրայելի արտգործնախարարի հետ
Հիշեցնենք, որ իսրայելական ավիաընկերությունները դադարել էին Թուրքիա մեկնել 2007 թվականից, երկու երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Բոլոր այս տարիներին ուղևորափոխադրումներն այդ երկրների միջև իրականացրել են արտասահմանյան ընկերությունները։