Հնդկաստանը կարևոր գործընկեր է ՀՀ–ի համար. Վահագն Խաչատուրյանն ընդունել է դեսպանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ– ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Դևալն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վահագն Խաչատուրյանն ու Կիշան Դան Դևալը
ՀՀ նախագահ բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

«Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և տնտեսության և այլ ոլորտներում»,– ասել է Խաչատուրյանը։

Դևալն էլ ընդգծել է, որ դիվանագիտական առաքելությունն ավարտում է` իր սրտում ունենալով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներ:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկայում էլ քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:
Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի հեռացող դեսպանին