Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կլինի -1-ից +1, երեկոյան՝ -5-ից -7 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում փետրվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կլինի -1-ից +1, երեկոյան՝ -5-ից -7 աստիճան։