ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում աթլետիկայի միջազգային մրցաշարի ժամանակ նա 1500 մետրն անցել է 3.40,89 վայրկյանում:
Բելգրադում հայ մարզիկը գրավել է երկրորդ հորիզոնականը, նրանից առաջ է անցել միայն սերբ Էլզան Բիբիչը` գրանցելով 3. 39, 16 վայրկյան արդյունք։
Աղջիկներից մրցապայքարի է դուրս եկել երևանցի Գայանե Չիլոյանը: 7,68 վայրկյան արդյունքով նա գրավել է 15 –րդ տեղը, իսկ հաղթող է ճանաչվել բրիտանացի Դինա Աշերսմիդտը` 7, 13 վայրկյան արդյունքով: