Երկրաշարժի գոտում Թուրքիայի առողջապահության նախարարի կողքին անսպասելի կրակ է բռնկվել

Նախարարի առողջությանը վտանգ չի սպառնում, հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը։
Sputnik
Թուրքիայի առողջապահության նախարարի կողքին կրակ է բռնկվել, երբ նա երկրաշարժի գոտում խոսում էր բժիշկների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով AHaber հեռուստաալիքին։
«Երբ առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան շփվում էր բժշկական անձնակազմի հետ, վառարանում ածուխ է պայթել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տեղեկություններով` նախարարի առողջությանը ոչինչ չի սպառնում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի: