Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները հեռու են իրականությունից. Սպիտակ տուն

Ջո Բայդեն
Նոյեմբերին Բայդենը 80 տարեկան դարձավ։ Նա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները չեն արտացոլում իրականությունը։ Այս հայտարարություն արել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը:
«Գուցե նրանք մոռացել են վերջին երկու տարում նախագահի հաղթանակների մասին, բայց ես ուրախ եմ ցանկացած պահի հիշեցնել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նա:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Բայդենի հակառակորդները կանխատեսում էին նրա պարտությունը 2020 թվականի ընտրություններում, սակայն նա հաղթեց և այդ ժամանակից ի վեր քայլեր է ձեռնարկում ամերիկյան տնտեսությունն ամրապնդելու համար:
Նշենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա կոչ է արել գնահատել 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչների հոգեկան վիճակը` վստահեցնելով, որ ԱՄՆ-ն հաջողության չի հասնի, եթե չդադարի ապավինել այն քաղաքական գործիչներին, որոնց ծաղկուն շրջանն անցյալ դարում է եղել։
Կմասնակցի՞ 2024-ի նախագահական ընտրություններին. Բայդենի պատասխանը
Հիշեցնենք` նոյեմբերին Բայդենը դարձավ 80 տարեկան։ Նա ԱՄՆ–ի պատմության մեջ ամենատարեց նախագահն է, եթե առաջադրվի 2024 թվականին և հաղթի, ժամկետի ավարտին 86 տարեկան կլինի: ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ ազնիվ կլինի ամերիկացի քաղաքացիների հետ և եթե առողջական խնդիրներ ունենա, կհայտնի այդ մասին։ Այսօր Բայդենն ամբողջական պլանային բուժզննում է անցել, Սպիտակ տունը խոստացել է հրապարակել 80-ամյա նախագահի բժշկի զեկույցը։
Խոստացել էր թափանցիկ վարչակազմ, հրաժարվում է թափանցիկ լինել. կոնգրեսականը` Բայդենի մասին