ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այսօր հովվապետական այցով կմեկնի Հալեպ։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսարանն իր ֆեյսբուքյան էջում։
«Նա մեկնում է` լինելու իր ժողովրդի հետ ու իր ժողովրդի կողքին»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Արամ Առաջինը Հալեպում կլինի 1 օր։ Նա նախատեսում է այցելել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Այնտեղ Ս. Վարդանանց զորավարների հիշատակության օրվա առիթով Սուրբ պատարագ է մատուցվելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի: