ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 16-ին` առանձին շրջաններում, սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։ Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ արագությամբ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր ցերեկը, 16-ին` քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր է թույլ ձյուն, սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ:
Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։