«Ռուսական երկաթուղիները» կմասնակցի Իրանում Ռեշտ-Աստարա գծի կառուցմանը

Երկաթուղի. Արխիվային լուսանկար
Աստարա-Ռեշտ ճանապարհահատվածը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Ռուսական երկաթուղիներն» ակտիվ մասնակցություն կունենա Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցմանը։ Տեղեկությունն ընկերության 2022 թվականի խորհրդի ամփոփիչ նիստում հայտնել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելուսովը։

«Ենթադրվում է, որ «Ռուսական երկաթուղիները» ակտիվ մասնակցություն կունենա Իրանի տարածքում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցմանը», - ասել է նա:

Աստարա-Ռեշտը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում ճանապարհի մի հատված է. Հյուսիս-Հարավը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ (Հնդկաստան)՝ 7,2 հազար կմ երկարությամբ: Այն այլընտրանք է ծովային ճանապարհին, որը Սուեզի ջրանցքով միացնում է Եվրոպան, Պարսից ծոցի երկրները և Հնդկական օվկիանոսը:
Իրանը Աստարա-Ռեշտ երկաթուղու կառուցման նախագծի մասին համաձայնագիրը ստորագրել էր դեռ 2005 թվականին։ Շինարարության ակտիվ փուլը սկսվել է միայն 2018 թվականին։