Դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյանի «Սիրիուս» գործարանի տարածքում

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Այսօր ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում տղամարդու դի կա։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում հայտնաբերել են նշված գործարանի աշխատակից՝ 72-ամյա Վ. Ա-ի դին՝ խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով։
Ողբերգական պատահար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։