ԱՄՆ–ն ծրագրում է Կիևին 9,9 մլրդ դոլարի լրացուցիչ աջակցություն տրամադրել. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպ
CIF–ը պատրաստ է աջակցելու Ուկրաինայի կառավարությանն իր գործունակությունը պահպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ն առաջիկա ամիսներին նախատեսում է Ուկրաինային լրացուցիչ 9,9 մլրդ դոլար տրամադրել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Պետդեպի միջազգային աջակցման դեպարտամենտի ղեկավար Դաֆնա Ռենդը։
«Առաջիկա ամիսներին մենք պատրաստվում ենք աջակցել Ուկրաինայի կառավարությանը իր գործունակությունը պահպանելու համար և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ բյուջետային աջակցություն տրամադրել», – ասել է նա Վաշինգտոնում։
Ռենդի խոսքով` այդ հարցում վարչակազմը փոխգործակցում է Կոնգրեսի հետ։ Նախկինում ԱՄՆ–ի կողմից Ուկրաինային տրամադրած անմիջական բյուջետային օգնությունը նա 13 մլրդ դոլար է գնահատել։