84 հարկ վճարող տուգանվել է ՀԴՄ կանոնները խախտելու համար. նրանց մեջ հայտնի անուններ կան

Մի քանի խոշոր ընկերությունների տուգանքի չափը կազմել է 10 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Սի փի էս էներջի գրուպ», «Ֆլեշ», «Կամօյլ» , «Պիցցա տաշիր», «էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Մաքուր տուն» ընկերությունները 2022 թվականի ընթացքում ՀԴՄ կանոնները խախտելու համար տուգանվել են 10 մլն դրամի չափով։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ամփոփելով 2022 թվականի տվյալները` կոմիտեն նշում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտման համար 1 մլն դրամից ավելի գումարով տուգանվել է 84 հարկ վճարող կազմակերպություն։
Տուգանված ընկերությունների շարքում են նաև «Կարաս գրուպ», «Գրիլ.ամ», «Կոֆե հաուս» «Բլեք անգուս», «Անի պլազա հոթել» ու մի շարք այլ ընկերություններ ու անհատ ձեռներեցներ։
ՊԵԿ–ը կազմակերպել է կեղծ հարսանիք, բացահայտել ու տուգանել ստվերում գումար աշխատողների