Խոսրովի արգելոցում վարազների «զբոսանքի» կադրերը հրապարակվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես են 5 վարազներ ձնառատ դաշտում ուտելիք որոնում։
Նշենք, որ վարազները Հայաստանի բոլոր մարզերի համար սովորական տեսակ են եղել, բայց 2007 թվականից սկսած խոզի ժանտախտի բռնկումից հետո կենդանիների գլխաքանակը կտրուկ կրճատվել է: Վարազներն ապրում են անտառներում և այն վայրերում, որտեղ ջուր կա:
Վարազներն ամենակեր են: Տարեկան մեկ անգամ են ձագ ունենում՝ 4-6 գոճի: Կենդանու կյանքի տևողությունը կարող է հասնել բնության մեջ 14 տարվա և իսկ անազատության մեջ` 20 տարվա։