ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Թուրքիայի 81 հազար քաղաքացիների զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, փլատակներից ավելի քան 8000 մարդու ողջ են դուրս բերել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս թվերը հրապարակել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ցավոք, երկրաշարժերը հսկայական ավերածություններ են առաջացրել էպիկենտրոնից 500 կմ շառավղով՝ 10 նահանգում, որտեղ ապրում է 13,5 մլն քաղաքացի։ Ընդհանուր առմամբ աղետից տուժել է մոտ 20 մլն մարդ։ Գիտնականների խոսքով՝ երկրաշարժերը հավասարազոր են եղել 500 ատոմային ռումբի պայթյունի»,– ասել է Էրդողանը «World Government Summit»-ի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։