Երկու տղամարդիկ տևական ժամանակ «Նաիրիտ» գործարանից մալուխ են գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Փետրվարի լույս 7-ի գիշերը` ժամը 4.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում՝ «Նաիրիտ» գործարանի մոտ, պարեկները ստուգել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա:
«Գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով պարեկները ձերբակալել և մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ 39-ամյա վարորդին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ տղամարդը մեքենայում առկա մալուխը 35-ամյա բարեկամի հետ գողացել է «Նաիրիտ» գործարանի տարածքից:
Պարզվել է նաև, որ նշված անձինք հունվար-փետրվար ամիսներին նույն տեղից կատարել են ևս չորս գողություն:
Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Միջոցառումներ են ձեռնարկվում հանցակից բարեկամին հայտնաբերելու համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: