Մեծ ջանք եք ներդրել հայ–հնդկական փոխգործակցության համար. Միրզոյանը` հեռացող դեսպանին

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայ–հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կեպով զարգանում են։ Այս մասին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են նաև, որ երկու երկրի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով է։
«Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ 2 երկրի միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:
Հիշեցնենք, որ Կիշան Դան Դեվալը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին։ Մինչ այդ նա կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
ԶԼՄ–ներում էլ տեղեկություններ են տարածվում, որ նոր դեսպանը Նիլակշի Սահա Սինհային է, որը բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է ու վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը. ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզվի։