Կցրտի. եղանակի տեսություն

Երևան. ձմեռ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին և 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին հյուսիսարևմտյան է` 3-5 մ/վ արագությամբ: Փետրվարի 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 13-16 մ/վ:
Մայրաքաղաքում փետրվարի 14–ի գիշերը եղել է 10-12 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի -1...+1 աստիճան։