Հուզիչ է տեսնել, որ թշնամանքը մի կողմ է դրվում. Փաուերը` ՀՀ-ի` Թուրքիային օգնելու մասին

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը Ցեղասպանության թանգարանում. Արխիվային լուսանկար
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը սխալվել է և գրել, որ հայ–թուրքական սահմանը 35 տարի է` ինչ փակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։
«35 տարվա մեջ առաջին անգամ (Սամանթա Փաուերը սխալվել է, քանի որ սահմանը փակ է 1993 թվականից` գրեթե 30 տարի) Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը բացվել է, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկել է 100 տոննա բեռ և որոնողափրկարարական խումբ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։