Հայաստանի որոշ ճանապարհներին բուք է ու մերկասառույց

Արխիվային լուսանկար
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ժամը 09։00-ի դրությամբ Ապարանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, նշում են գերատեսչությունից