Չարլզ 3-րդի կնոջ թագադրման համար կօգտագործվի Եղիսաբեթ 2-րդի տատի թագը

Թագավոր Չարլզ III-ը և Կամիլան
Նոր թագ չպատրաստելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով բնապահպանական կայունության և արդյունավետության շահերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի կինը` թագուհի-կոնսորտ Կամիլան, կթագադրվի հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդի տատի` Մերի թագուհու թագով։ Մի քանի դարի ընթացքում առաջին անգամ արարողության համար նոր թագ չի պատրաստվի։ Տեղեկությունը հայտնում է Բուքինգհեմյան պալատը։
Թագը, որը պատրաստվել է 1911 թվականին Ջորջ V թագավորի և նրա կնոջ` Մարիա Թեքցիի թագադրման առթիվ, կզարդարվի «Կուլինան III» «Կուլինան IV» և «Կուլինան V» ադամանդներով` հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու անձնական հավաքածուից, որը դրանք հաճախ կրում էր կրծքազարդի տեսքով:
Չարլզ 3-րդն ու Բրիտանիայի վարչապետը վիճել են, բայց «ջերմ մթնոլորտում»
Այսպիսով` «նորագույն պատմության մեջ առաջին անգամ» թագադրման արարողության ժամանակ նոր թագ պատրաստելու փոխարեն կօգտագործվի արդեն գոյություն ունեցողը։ Որոշումը կայացվել է էկոլոգիական կայունության և արդյունավետության շահերից ելնելով։
Ըստ հաղորդագրության` Չարլզ 3-րդի թագադրման համար կօգտագործվի Սուրբ Էդվարդի թագը, որը փոփոխությունների ավարտից հետո վերադարձվել է Թաուեր:
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում: Արքայազն Չարլզը թագավոր դարձավ` վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը` Կամիլան, ստացավ թագուհի-կոնսորտի կարգավիճակ։ Չարլզ 3-րդի և նրա կնոջ թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին։
Չարլզ 3-րդը արքայազն Էնդրյուին վռնդել է պալատից բռնաբարության մեղադրանքների պատճառով